Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի կարող մասնակցել Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է օգոստոսի 9-ին:
31-ամյա ֆուտբոլիստը, ով վնասվածք է ստացել Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակչի Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդիպմանը, չի հասցնում վերականգնվել վնասվածքից:
«Չեմ կարող մասնակցել «Սևիլիա»-ի դեմ խաղին: Այն կայանալու է օգոստոսի 9-ին, իսկ ես վերսկսելու եմ մարզումներս լավագույն դեպքում օգոստոսի 10-ից: Այնպես որ, Սուպերգավաթի խաղարկությանը իմ մասնակցությունը բացառված է»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: