ԱՄՆ քաղաքացիների գերակշռող մասը հանդես է եկել օրենսդրության խստացման օգտին, որը վերաբերվում է երկրում հրազենի շրջանառությանը: Այդ մասին վկայում են շաբաթ օրը հրապարակված հարցման տվյալները, որը անցկացրել է GfK սոցոլոգիական ընկերությունը, հայտնում է TASS-ը:
Օրենքների խստացման օգտին հանդես են եկել հարցվածների 64%-ը, իսկ օրենքն առանց փոփոխության թողնելու կողմնակիցները եղել են 23 %:
GfK-ի տվյալների համաձայն՝ օրենքի խստացման կողմնակիցների թիվն անընդհատ աճում է: Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերին այն կազմել է 52%, իսկ 2015 թվականի դեկտեմբերին՝ 58%: