Pantone ինստիտուտը անվանել է 2016 թվականի նորաձև գույները, հայտնում է plitkar.com.ua-ն:
Դիզայներները պնդում են, որ հագուստի գունային գամման նման է բնության օրենքներին՝ աշնան սկսվելու հետ այն կորցնում է պայծառությունը, սակայն ձեռք է բերում հագեցվածություն և խորություն:
Անապատային նարնջագույն
Մասնագետները պնդում են, որ այս գույնը դրականորեն է ընդունվում բոլորի կողմից, ցուրտ ժամանակ բարձրացնում է տրամադրությունը և տաքացնում:
Բիսկարյան ծոց
Այս գույնը համադրում է արևադարձային կանաչը և ծովի ալիքի ցոլքերը, դառնալով կատարյալ աշուն-ձմեռ սեզոնի համար:
Հիանալի մարսալա
Գինու այս երանգը հաջող ընտրություն է ինչպես հագուստի, այնպես էլ պայուսակների, գլխարկների և կոշիկների համար:
Սառույցով սուրճ
Այս երանգը հարմար է ինչպես գործնական հանդիպոումների, այնպես էլ ամենօրյա հագուստի համար:
Քաշմիրե վարդ
Այս չեզոք երանգը կարող է բավականին ոճային տեսք ունենալ: Նրա օգնությամբ կարելի է հեշտությամբ ստեղծել վառ կերպարներ՝ համադրելով այլ հակադիր երանգների հետ: