Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն իր ակումբակիցներին կոչ է արել մոռանալ նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողությունների մասին:
«Մենք պետք է առաջ նայենք: Անիմաստ է նայել դեպի նախորդ մրցաշրջանը: Պատրաստվում ենք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությանը: Աշխատում ենք` մեր խաղը կատարելագործելու ուղղությամբ:
«Ռեալ»-ի ֆուտբոլիստները պետք է մոռանան ՉԼ նախորդ չեմպիոնության մասին»,- Marca-ն մեջբերում է Մարսելոյի խոսքերը: