«Մեզնից մի քիչ հեռու գտնվող խիզախների, հերոսների հանդգնության արդյունքում ներկա ռեժիմը արդեն չգիտի, թե ինչ քայլերի դիմի, որպեսզի սասանի նրանց վճռականությունը և, ինչպես միշտ, դիմում է ստի և կեղծիքի բազում միջոցների,- Խորենացի փողոցում այսօր հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»- ի, ԱՍԱԼԱ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Դրանցից մեկը նա համարում է այն տեղեկությունը, որ իբրև թե «Սասնա ծռեր»-ը որոշել է զենքերը վայր դնել։
Գլուխգործոցը, սակայն, նա համարում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վալերի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականն այլևս չի պահանջում։
«Ես էլ էի Ժիրայր Սեֆիլյանի մոտ, Վիտալի Բալասանյանը այդ արտահայտությունը կոնտեքստից ամբողջությամբ դուրս է բերում և խեղաթյուրում է իրականությունը»,- նշեց Ա. Ենիգոմշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: