«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը համակարգող խումբ ստեղծելու մասին խոսելիս նշեց, որ այդ խմբի կազմում տեսնում է նաև քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանին: «Ես պատրաստ եմ ծառայելու ժողովրդին, թե ինչ ձևաչափով, ինչ նախաձեռնությամբ, դա այլ խնդիր է, որն այս պահի խնդիր չէ, այժմեական չէ: Շոյված եմ, որ կան մարդիկ, որոնց գնահատմամբ արժանի եմ որոշակի դերակատարություն ունենալու, բայց իհարկե անակնկալ էր ինձ համար: Ունենք իրավիճակ, որ դեռևս փակված չէ այն ռիսկի խնդիրը, որ կարող է ողբերգություն լինել, ինձ համար ամենակարևորը հիմա այն է, որ չլինի խնդրի ուժային լուծում և չլինեն զոհեր»,- Խորենացի փողոցում «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Երկրորդ խնդիրն, ըստ Հ. Մարտիրոյանի, երկրի ապակայունացումից խուսափելն է: Նրա դիտարկմամբ՝ դրա լավագույն տարբերակն այն է, որ իշխանությունները գնան զիջումնեի. «Առանց իշխանությունների զիջումների ոչինչ չենք կարող անել, կարծում եմ՝ իշխանությունը պետք է հասկանա, որ «ուժի» ցուցադրություն կլինի այն, որ ինքը գնա զիջումների, դա կլինի իսկական ուժի ցուցադրություն:
Մանրամասները՝ տեսանյութում: