Ռուսաստանը եղել է այն երկրների թվում, որոնք թուրքական ժողովրդավարությանը մեծ աջակցություն են ցուցաբերել ռազմական հեղաշրջում անցկացնելու փորձի ժամանակ, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Շատ երկրներ Թուրքիայում ժողովրդավարության աջակցության ուղերձներ են ուղարկել: Մեզ մեծ աջակցություն ցուցաբերած երկրներից մեկը դարձել է Ռուսաստանը»,- հայտարարել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ վերջին իրադարձությունները դաս են դարձել Թուրքիայի իշխանությունների համար, և հավատացրել, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի քաղաքացիներն այլևս չառճակատվեն նման սպառնալիքի: