ՊՍԺ-ն հրաժարվել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Լակազետի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Պատճառը ֆուտբոլիստի տրանսֆերի բարձր արժեքն է:
L’Equipe-ը հայտնում է, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնները չեն պատրաստվում 50 մլն եվրո վճարել «Լիոն»-ին` 25-ամյա Լակազետի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Նրա ծառայություններով են հետաքրքրված նաև «Արսենալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Նախորդ մրցաշրջանում Լակազետը 23 գոլ է խփել 48 խաղում: