Երգչուհի Սելենա Գոմեսը ընդամենը մի քանի րոպեում կարողանում է ստանալ կես միլիոն դոլար, հայտնում է starslife.ru-ն: Դա տեղի է ունենում երգչուհու ակտիվության, իսկ ավելի շուտ՝ իր էջում գովազդային հրապարակումներ տեղադրելու շնորհիվ:
Գոմեսի եկամուտները հաշվել են D’Marie Analytics ընկերության աշխատակիցները: Նրանք հանգել են այն եզրակացության, որ երգչուհին մոտ 550000 դոլար ստանում է Instagram-ում, Facebook-ում և Twitter-ում ապրանքների և ծառայությունների գովազդների իր հրապարակումներով: 3 սոցցանցերում նրա հետևորդների ընդհանուր թիվը կազմում է 200 միլիոն մարդ: