Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ «Արսենալ»-ը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել դորտմունդցիների պաշտպան Մատիաս Գինտերին:
«Գինտերի հարցում ամեն ինչ պարզ է: Նրա ծառայություններով հետաքրքրված Գերմանիայի և Անգլիայի բազմաթիվ ակումբներ: Մենք ունենք մեր դիրքորոշումը: Մատիասի տրանսֆերը չի վաճառվում»,- Sky Sports-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում 22-ամյա Գինտերը մասնակցել է 24 խաղի, դարձել 3 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ: