«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կհեռանա ներկայիս ակումբից` տեղափոխվելով «Արսենալ», չնայած նախկինում թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին և ալժիրցի ֆուտբոլիստը վստահեցնում էին, որ համագործակցությունը կշարունակվի:
Ներկայումս ակումբները բանակցություններ են վարում: Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 42 մլն ֆունտ կազմել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Մահրեզը մասնակցել է 37 խաղի` դառնալով 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: