Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ նախորդ մրցաշրջանը լավագույնն էր իր կարիերայում:
«Կարիերայիս լավագույն մրցաշրջանն էր: Երկու կարևորագույն տիտղոս նվաճեցի` ակումբի և հավաքականի կազմում: Անհատական տիտղոսները միշտ անսպասելի են նվաճվում: Սակայն դրանք ոչինչ չեն նշանակում, եթե չկան թիմային հաջողություններ:
Ինձ ավելի լավ եմ զգում: Ցանկանում եմ, որ իմ ապաքինումը արագ անցնի և հուսով եմ որքան հնարավոր է շուտ խաղադաշտ վերադառնալ»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: