Պարեկապահակային գնդի տարածք է ժամանել «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը: Հաշմանդամ, անվասայլակով տեղաշարժվող Մերուժան Սողոմոնյանը որդուց պահանջում էր վայր դնել զենքն ու տուն վերադառնալ։ «Իմ երեխեն ես, եկել եմ, ուզում եմ գաս: Մեղք եմ ես, արի՛ բալա ջան: Եթե չեկար, էլ չես տենա ինձ»,- վրդովված նշում էր հայրը:
Որդին հրաժարվում էր լսել նրա հորդորը. «Դու իրանց ասա, որ սաղ աշխարհը խառնել են»:
«Ես հանցագործ չեմ, ես որպես հայրենասեր մարդ՝ ներկա եմ այստեղ, ուզում եմ պայքարեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Սողոմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: