Կրծքով կերակրելը ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն:
Գիտնականներն ուսումնասիրել են 13998 երեխաների ծննդյան դեպքեր Անգլիայի հարավ-արևմուտքում: Պարզվել է, որ կրծքով կերակրող կանանց մոտ հետծննդյան ընկճախտի ռիսկը եղել է 50%-ով ցածր՝ համեմատած նրանց հետ, որոնք հրաժարվել են կրծքով կերակրելուց: Միաժամանակ, այն կանայք, որոնք պլանավորել են երեխային կերակրել կրծքով, սակայն կաթ չեն ունեցել, ենթարկվել են ընկճախտի կրկնակի ռիսկի:
Հետազոտողները համարում են, որ ստացված արդյունքները պետք է լրացուցիչ խթան հանդիսանան կանանց համար՝ նպաստելով որոշում կայացնելու կրծքով կերակրելու օգտին: Մայրերը պետք է հասկանան, որ դրանից կախված է ոչ միայն երեխայի առողջությունը, այլ նաև իրենց հոգեկան առողջությունը: