TASS-ի փոխանցմամբ` G20-ի անդամ երկրները պատրաստ են ակտիվորեն արձագանքել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքներին: Այդ մասին ասված է «քսանյակի» ֆինանսների նախարարաների և կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման վերջնական կոմյունիկեի նախագծում:
«Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության հանրաքվեի արդյունքները մեծացնում են գլոբալ տնտեսությունում անորոշությունը: G20-ի անդամ երկրները գտնվում են բարենպաստ իրավիճակում ակտիվորեն արձագանքելու հանրաքվեից առաջ եկած պոտենցիալ տնտեսական և ֆինանսական հետևանքներին»,- նշված է փաստաթղթում:
«Քսանյակը» հույս ունի ապագայում Մեծ Բրիտանիային տեսնել Եվրամիության սերտ գործընկեր, ասված է փաստաթղթում: