Իրինա Շեյկը և Բրեդլի Կուպերը հատուկ զգացմունքներ ունեն Իտալիայի նկատմամբ: Հենց այնտեղ մեկնելու ժամանակ ողջ աշխարհն իմացավ նրանց հարաբերությունների մասին, հայտնում է plitkar.com.ua-ն: Այժմ՝ դրանից մի տարի անց, նրանք կրկին հանգստանում են Իտալիայում, այս անգամ Կոմո լճի հայտնի առողջարանում:
Սակայն, զույգն արդեն այնքան էլ սիրահար և ռոմանտիկ տեսք չունի: Լողավազանի մոտ Բրեդլին հայտնվել է ոչ թե կարմիր շորտով և մերկ իրանով, այլ սպորտային համազգեստով, իսկ Իրինան վառ բիկինին փոխարինել է սպիտակ խալաթով և նրբաթիթեղե գլխարկով: Հավանաբար նա մազերին քսել է բուժիչ դիմակ: