Ամերիկյան 7-Eleven խանութը և Flirtey դրոնների փոստային օպերատորը անօդաչուն օգտագործել են սուրճի, օղաբլիթի և թռչնի մսով սենդվիչի պատվերի առաքման համար: Ինչպես հայտնում է AFP-ն, դա եղել է ԱՄՆ-ում պատվերի առաջին օրինական առաքումը անօդաչու թռչող սարքով: Պատվերը տեղադրել են հատուկ տրանսպորտային արկղի մեջ:
Այսօր ԱՄՆ-ում թուլատրված է անօդաչուներով բեռների առաքումը միայն ոչ մեծ հեռավորության վրա և ցածր բարձրությամբ: Այդպիսի առաքման առաջին փորձը կատարվել է այս տարվա մարտին: