Ավստրալիայից տրանսպորտի պասիվ անվտանգության հետազոտողները ներկայացրել են մարդու մարմնի մոդիֆիկացիայի նախագիծ, որը թույլ է տալիս ղեկի մոտ գտնվելու ժամանակ խուսափել մահացու ավտովթարներից, հյատնում է gazeta.ru-ն:
Նախագիծը ստացել է «Ծանոթացեք, Գրեմ» անվանումը: Սովորական մարդուց նա տարբերվում է մի շարք առանձնահատկություններով, որոնցից մեկը հսկայական գանգն է, որի «ծակոտկեն» կեղևի ներսում տեղադրված է յուրօրինակ «ակվարիում»՝ հարվածները թուլացնող հեղուկով: Միաժամանակ, Գրեմը ունի տափակ դեմք, որը աչքերը և քիթը պաշտպանում է հարվածից: