23-ամյա հարձակվող Խեսեն ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, ինչի պատճառով պատրաստ է լքել «Ռեալ»-ը: Նշվում է, որ Խեսեն դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայում կամ Բունդեսլիգայում կարիերան շարունակելու տարբերակները:
«Արքայական ակումբ»-ի հետ Խեսեի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսը: Այդ պատճառով հնարավոր է, որ նա ևս մեկ մրցաշրջան անցկացնի ներկայիս թիմում, այնուհետև լքի այն ազատ գործակալի կարգավիճակով:
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Խեսեն մասնակցել է 28 խաղի` դառնալով 5 գոլի հեղինակ: