Հալեպում պայթյունի հետևանքով զոհվել է սիրիական բանակի նվազագույնը 38 զինծառայող, հայտնում է haqqin.az-ը:
«Թուվար աշ Շամ» ընդդիմադիր զինված խմբավորումը Հալեպի ճանապարհային ոստիկանության նախկին շենքի տակ թունել է փորել, որը օգտագործվում էր Ասադի ուժերի կողմից:
Խմբավորումը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են մասնակիցները թունելում պայթուցիկ տեղադրում և պայթեցնում շենքը:
Հալեպը վերջին 4 տարիների ընթացքում կիսված է 2 մասի: Արևմտյան մասը վերահսկվում է պաշտոնական Դամասկոսի կողմից, իսկ արևելյանը՝ նրա հակառակորդների: