Ղարաբաղում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հող հանձնելու տարբերակ չի քննարկվել: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ևս գտնվում է ՊՊԾ տարածքում:
Վիտալի Բալասանյանի փոխանցմամբ` Բակո Սահակյանի, Պարգև Սրբազանի, Ռազմիկ Պետրոսյանի և այլ գործիչների մասնակցությամբ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ինքը հարց է ուղղել` կա՞ որևէ պետություն, որը ճնշում է գործածում նրա վրա, Սերժ Սարգսյանն պատասխանել է` ոչ, ու չի լինելու:
«Պատկերացրեք իշխանությունը զիջումների գնա: Հետո գա մի նոր իշխանություն: ՈՒ մի քանի մարդ էլ կանգնի ասի` ինձ ձեր իշխանությունը դուր չի գալիս…»