RIA Novosti-ի փոխանցմամբ` Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է այնպիսի տվյալների առկայության մասին, համաձայն որոնց «մյունխենյան հրաձիգին» ծաղրել են հասակակիցները:
«Կան ցուցումներ այն մասին, որ հասակակիցների կողմից եղել է «մոբինգ»,- ասել է նախարարը լրագրողներին:
Մոբինգը դա կոլեկտիվում ոտնձգությունների տեսքով հոգեբանական բռնության տեսակ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրաձիգը 18 տարեկան դպրոցական էր: