Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ևս գտնվում է ՊՊԾ տարածքում:
«Ես այսօր առավոտյան գտնվել եմ հանրապետության նախագահի մոտ: Նա անձամբ խիստ հանձնարարել է իրավապահներին` ուժ չկիրառել: Սա անվերջ չի շարունակվի, այսօր-վաղը պետք է զենքերը վայր դնենք»,-նշեց Բալասանյանը: