Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է իսլամական մտավորական Ֆեթուլլահ Գյուլենի ազգականը, հայտնում է RIA Novosti-ն:
Մտավորականի ազգական Մուհամեդ Սաիդ Գյուլենը, որը մեղադրվում է ապստամբության կազմակերպման մեջ, կալանավորվել է Էրզրում քաղաքում: Գործակալության տեղեկատվությամբ՝ նրան մտադիր են տեղափոխել Անկարա:
Նրա մեղադրանքի մասին տեղեկատվություն և այլ մանրամասներ դեռ չկան:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ և ԱՄՆ-ից պահանջել են նրա արտահանձնումը: