«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզն իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հնարավոր ձեռքբերման մասին:
Ավելի վաղ նշվել է, որ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 100 մլն եվրո վճարել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
«Պոգբան շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ է: Խաղացել եմ նրա հետ և գիտեմ, թե որքան լավ խաղային որակներ ունի: Պոգբան հանդես էր գալիս «Յունայթեդ»-ի առաջին թիմում և որքան գիտեմ, հեռացավ ակումբից, քանի որ շատ մեծ գումար էր պահանջում:
Այն ժամակից իր վեր Պոլն առաջընթաց է գրանցում: Բայց նա պետք է ավելի լավը դառնա: Չեմ կարծում, թե այժմ Պոգբայի տրանսֆերի դիմաց պետք է 100 մլն եվրո վճարել»,- Metro-ը մեջբերում է Սքոուլզի խոսքերը: