«Բոկա Խունիորս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը կարող է վերադառնալ Ա Սերիա, որտեղ 2013-2015 թվականներին հանդես է եկել «Յուվենտուս»-ի կազմում: 32-ամյա ֆուտբոլիստին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել Միլանի «Ինտեր»-ը: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Տևեսի իրավունքները կարող է գնել չինական «Չժանսու Սունին» ակումբը, այնուհետև այն վարձակալությամբ կտրամադրվի «Ինտեր»-ին:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմ»-ը, «Ատլետիկո»-ն և «Կորինտիանս»-ը: