Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ ֆիլմը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սկանդալը հրահրել է մալայզիական պետական 1MDB հիմնադրամը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ծրագրում է բռնագրավել Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ սթրիթից» կատակերգությունից ստացված եկամուտները. ֆիլմը էկրան է բարձրացել 2013 թվականին: Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:
Մալայզիական պետական 1MDB հիմնադրամի գումարները ծախսվել են ֆիլմերի ֆինանսավորման, ինչպես նաև անշարժ գույքի, արվեստի գործերի (օրինակ՝ Վան Գոգի և Մոնեի նկարների) ձեռք բերման վրա: Անօրինական գնումների թվում է նաև մոտ 35 միլիոն դոլար արժողությամբ ռեակտիվ ինքնաթիռը:
Ամերիկյան դատախազության տեղեկատվությամբ՝ փողերի լվացմանն անմիջականորեն մասնակցել են Մալայզիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում իբր՝ երկրի վարչապետի խորթ որդին՝ Ռիզա Ազիզը: Վերջինս տխրահռչակ «Գայլի» հովանավորներից մեկն է: Ուստի ֆիլմի եկամուտները այժմ համարվում են անօրինական: Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը՝ չի հստակեցվում: