Չինաստանի Սիչուանի համալսարանի գիտնականները 2016 թվականի օգոստոսին ծրագրում են կիրառել CRISPR/Cas9 տեխնոլոգիան՝ մոդիֆիկացիայի ենթարկելու համար թոքերի քաղցկեղով հիվանդների T-լիմֆոցիտները: Այս մասին հայտնում է Nature-ը:
Նշվում է, որ գիտնականները այդ բջիջներում կհեռացնեն PD-1 մեմբրանային սպիտակուցի գենը, որը ուռուցքին թույլ է տալիս ապաակտիվացնել լիմֆոցիտները:
Քանի որ CRISPR-ի օգտագործման դեպքում բացառված չեն գենոմի «խմբագրման» սխալներ, բազմացումից առաջ բոլոր մոդիֆիկացված բջիջները կստուգվեն լաբորատորիայում: