Ամերիկացի գիտնականների անցկացրած հերթական հետազոտության արդյունքում պարզվել է, որ գարեջրի բաղադրության մեջ մտնող քսանթոհումոլ բաղադրիչը նպաստում է ուղեղի աշխատանքի ակտիվացմանը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Միաժամանակ հետազոտողների պնդմամբ՝ որպեսզի գարեջուրն իսկապես ուղեղի աշխատանքի վրա ունենա բարերար ազդեցություն, անհրաժեշտ է օրական խմել 2000 լիտրից ոչ պակաս:
Հետազոտողների խոսքով՝ «քսանթոհումոլը կարող է արագացնել նյութափոխանակությունը, նվազեցնել լյարդում ճարպաթթուների մակարդակը և բարելավել մտավոր ունակությունները»: