Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել «Ռոմա»: Այդ մասին հայտնում է gianlucadimarzio.com-ը:
«Արքայական ակումբ»-ի հետ բանակցությունները հարթ չեն ընթանում, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում 26-ամյա Նաչոն 16 հանդիպում է անցկացրել: