Թուրքիայում քննիչները ազատ են արձակել 1.2 հազար զինվորականի, որոնց ավելի վաղ ձերբակալել էին չհաջողված հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու կասկածանքով, հայտնում է Interfax-ը` հղում անելով տեղի դատախազությանը:
Ճշտվում է, որ երկրի իշխանությունները հեղաշրջման փորձի հետաքննության ընթացքում առաջին անգամ են ազատ արձակում մեծ թվով ձերբակալվածների, որոնց նկատմամբ կասկածները չեն հիմնավորվել:
Նշվում է նաև, որ զինվորականների մեծ մասը շարքայիններ են: