«Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը «Ռոմա»-ի նշանառության տակ է: Հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել դարպասապահի իրավունքներն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Լոպեսը «Միլան»-ում չի ստանում բավականաչափ խաղաժամանակ, քանի որ «ռոսսոներիներ»-ի թիվ մեկ դարպասապահը 16-ամյա տաղանդ Ջանլուիջի Դոնարուման է:
Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Լոպեսն անցկացրել է ընդամենը 8 խաղ: