Մյունխենի դատախազությունը հաստատել է, որ Բավարիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը հրաձգություն իրականացրած 18-ամյա իրանյան ծագմամբ գերմանացին ինքնասպանություն է գործել, երիտասարդի մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային մեկ վնասվածք, հայտնում է RIA Novosti-ն:
«Ներկա պահին մենք ելնում ենք նրանից, որ հանցագործը եղել է միայն մեկը, նա ինքնասպանություն է գործել: Մենք կշարունակենք հետաքննություն կատարել, որպեսզի պարզենք՝ ով կապ ունի այդ զենքի և փամփուշտների հետ: Մենք մշտական շփման մեջ ենք երկրի գլխավոր դատախազության հետ»,- հայտնել է դատախազ Թոմաս Շտայնկրաուս-Կոխը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով` մարմնի վրա հայտնաբերվել է «միայն մեկ հրազենային վնասվածք», և «խոսքը վերաբերում է ինքնասպանությանը»:
«Նշաններ, որ նրան դիպել է ոստիկանի փամփուշտ, դեռևս չկան»,- ավելացրել է նա: