TASS-ի փոխանցմամբ` Գերմանիայի ոստիկանությունը Մյունխենի հրաձիգի բնակարանում խուզարկություն իրականացնելուց հետո ԴԱԻՇ-ի հետ կապ չի հայտնաբերել: Այդ մասին հայտնել է Մյունխենի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն մամլո ասուլիսի ժամանակ:
Հանցագործի բնակարանում խուզարկությունից հետո կարելի է ասել, որ «տեղի ունեցածը ԴԱԻՇ-ի հետ կապելու պատճառներ չկան»,- ասել է նա: Անդրեի խոսքով` պատճառներ չկան նաև դա փախստականների հետ կապելու, քանի որ հրաձիգը Մյունխենում ծնված գերմանացի երիտասարդ է` իրանական ծագումով: