Ոչ պակաս, քան 20 մարդ է մահացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ցույցի ժամանակ հնչած երկու պայթյունի հետևանքով, վիրավորվել է 170 մարդ՝ տեղեկացնում է Pajwok-ը:
Իշխանության ներկայացուցիչները շրջափակել են դեպքի վայրը, որտեղ ներկա պահին բժիշկները օգնություն են ցույց տալիս տուժածներին: