«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ ոստիկանների թվում է եղել նաև Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը:
Հիշեցնենք նաև, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը կալանավորված է հունվարի 1-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ հենց Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեղադրանքով։