«Բարսելոնա»-ն շարունակում է նոր հարձակվող փնտրել և դիտարկում է «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Մարիո Գոմեսի կամ «Ֆեներբահչե»-ի ռմբարկու Ռոբին Վան Պերսիի տրանսֆերների ձեռքբերման հնարավորությունը:
AS-ի տեղեկությունների համաձայն` թիմի նորեկը կլինի պահեստայինների թվում, սակայն անգամ այդ դեպքում բազմաթիվ ֆուտբոլիստներ պատրաստ կլինեն կատալոնական ակումբ տեղափոխվել:
Թե Գոմեսը, թե Վան Պերսին պատրաստ են Իսպանիա տեղափոխվել, սակայն Մարիոն դիտարկում է նաև Անգլիա տեղափոխության տարբերակները: