Իրանը դատապարտել է նախօրեին իրագործված ահաբեկչությունը Մյունխենում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կոչ անելով: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարը անդուլ ջանքեր է պահանջում:
Դատապարտելով անմեղ մարդկանց սպանությունը՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել լուրջ միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում: