Ինչպես հայտնի է, արագավազորդ Ուսեյն Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեծ երկրպագու է: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նա դիմել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Մոուրինյո, ես Ուսեյն Բոլտն եմ: Դե դու գիտես: Հետևելու եմ գործողություններիդ: Քեզնից բացառապես մեծ հաջողություններ եմ սպասում:
Ժոզե, մեզ տիտղոսներ են հարկավոր»,- BBC-ն մեջբերում է Բոլտի խոսքերը: