ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկկողմ հանդիպում կունենան Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում հուլիսի 26-ին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին Վիենտյանում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ այդ հանդիպումը տեղի կունենա Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) շրջանակներում ամենամյա միջոցառումների կուլուարներում: