Գիտնականները հայտնում են, որ չարժե, որ տարեց տղամարդիկ երեխա ունենան, քանի որ տարիների ընթացքում սեռական բջիջներում անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին հայտնում է novoston.com-ը:
Հետազոտություններով զբաղվել են Դրեքսելի համալսարանի գիտաշխատողները: Փորձագետները դրան մի քանի բացատրություն են տվել, որոնցից գլխավորը սպերմատոզոիդների փոփոխություններն են: Տարեցտարի տղամարդու սեռական բջիջները դառնում են պակաս որակյալ, այդ պատճառով կարող է երեխայի հիվանդությունների ռիսկ առաջանալ: Սակայն փորձագետները նշում են, որ տարեց տղամարդիկ առողջ սերունդ ունենալու հնարավորություն ունեն, եթե պարբերաբար վիտամին C ընդունեն:
Գիտնականները հայտնում են նաև, որ հաճախ սեռական ակտերը և պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են ազատել անցանկալի հետևանքներից: