Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակներում կիրառվող միջոցառումների մասին» որոշումը, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հետևում է փաստաթղթի նյութերից` կալանքի տակ պահելու ժամանակը արտակարգ իրավիճակի ռեժիմի գործողության ժամանակ չպետք է գերազանցի 30 օրը: Նաև նշվում է, որ դադարեցվել է 1043 մասնավոր կրթական հաստատությունների, մասնավոր հանրակացարանների և պանսիոնատների, առողջապահության ոլորտի 35 օբյեկտի, 19 արհմիությունների, ֆեդերացիաների և կոնֆեդերացիաների, 15 բուհի և 1229 այլ կազմակերպությունների աշխատանքը:
Այն պետծառայողները, որոնց կապը ապստամբների և ահաբեկիչների հետ կապացուցվի, ցմահ կզրկվեն պետական պաշտոններում իրենց աշխատանքից: