1996 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում ամեն տարի անցկացվում է Mister World գեղեցկության մրցույթը: Այս մասին գրում է charter97.org-ը:
Մրցույթում հաղթելու համար մասնակիցները պետք է իրենց դրսևորեն տարբեր սպորտային մրցումներում, ցույց տան իրենց տաղանդները և ունակությունները, նաև նորաձևության ցուցադրություն է լինում:
Այս տարի հաղթել է հնդիկ դերասան ու մոդել Ռոհիթ Քհանդելվալը: Նա արժանացել է նաև աշխարհի ամենացանկալի տղամարդու կոչմանը: Ռոհիթի ընկերներից մեկը նշում է, որ նա մինչև վերջերս աչքի ընկնող չի եղել և իր ներկայիս կազմվածքին հասել է ջանասիրաբար մարզվելով: