Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Մարիո Գնոտցեի` Մյունխենի «Բավարիա»-ից դորտմունդյան ակումբ վերադարձը:
«Վստահ եմ, որ Գյոտցեն բարձրակարգ խաղ կցուցադրի «Բորուսիա»-ում: Նա կվերգտնի այն խաղը, որ ցուցադրում էր մինչև «Բավարիա» տեղափոխությունը: Տուխելը կարող է հասնել դրան: Մյունխենում Գյոտցեն շատ մտածում էր, քիչ խաղում: Ակնհայտ է, որ նա կորցրել է ինքնավստահությունը»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի` դառնալով 3 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ: