Հայաստանում ստեղծված արտառոց իրավիճակը, այն, ինչ այս պահին կատարվում է Խորենացի փողոցում ի՞նչ տնտեսական խնդիրների շղթա կարող է առաջ բերել: Անդրադառնալով այս հարցին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ պետք է հաշվի առնել էնդոգեն և էկզոգեն ազդեցության գործոնները, այսինքն՝ ներքին և արտաքին միջավայրի վրա ունեցած ազդեցությունը. «Զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն նվազել է, և նվազումը առաջիկայում ևս կշարունակվի, ինչը բացասաբար է անդրադառնում տուրիզմի, ընդհանրապես տնտեսության վրա»: Տնտեսագետի խոսքով՝ եթե այս պայքարի արդյունքում անարդարությունը, կոռուպցիան վերանան, դա շատ ավելի մեծ օգուտ կբերի տնտեսությանը, քան կրած վնասներն են:
Տնտեսության հետընթաց, այնուամենայնիվ, ըստ մասնագետի, չի գրանցվի. «Մենք վիճակագրորեն տնտեսական հետընթաց չէինք գրանցի, նույնիսկ եթե պատերազմ լիներ»:
«2007-ից-2015թթ. մեր բյուջեի ծախսը աճել է 10,6 տոկոսով, իսկ ոստիկանության ծախսերը 26,6 տոկոսով,- ընդգծեց Արտակ Մանուկյանը,- այսինքն՝ գերխնդիրը եղել է ոչ թե տնտեսության, այլ ոստիկանության ծախսերի աճը»:
Մանրամասները՝ տեսանյութում: