Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Եթե իշխանությունը գնա գրոհի, հարյուրավոր զոհեր կլինեն. Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

Սասնա ծռեր» խումբը օրեր շարունակ պաշարված է պահում ՊՊԾ գունդը: Ինչո՞ւ հասանք այս իրավիճակին, ովքե՞ր են մեղավորներն, ըստ Ձեզ, և ի՞նչ պետք է անել, բանակցություններն ինչպե՞ս պետք է ընթանան, որ արյունահեղություն չլինի:

-Մեղավորներն, իհարկե, անազգ, անհայրենիք իշխանավորներն են, որոնք արդեն տասնյակ տարիներ բռնազավթել են ժողովրդի իշխանությունը և ամեն ինչ արել են, որ ժողովուրդը խեղճանա, վարժվի իրենց կողմից ներկայացված փչացած արժեքներին: Ապականության հրդեհը վերևից իջել է ներքև՝ ավերելով մեր երկիրը, հոշոտելով մեր ժողովրդին: Եվ այդ ժողովրդի մեջ հայտնվում են մարդիկ, որ Սևակի խոսքերով ասած՝ «երբ էլ չկա ճար, խենթերն են գտնում հնար»: Եվ պատահական չէ, որ իրենք իրենց անվանում են «Սասնա ծռեր»: Երբ որ Սասնա անհաղթ Դավիթը մտնում է գետը լողալու, իր հարազատ աղջիկը խփում է ուղիղ Դավթի սրտին, և Դավիթը մեռնելուց առաջ ասում է. «Իմ ցեց իմ անձից է». այս բառերի մեջ մեծ խորհուրդ կա. մեր ցեցը մեր միջից է, մեր ցեցը վերցրել է ղեկը, ժողովրդին հոշոտում է ներսից: Արտաքին թշնամին հազարապատիկ ավելի քիչ վտնագավոր է, քան ներքին թշնամին, և արտաքին թշնամին չի կարող հավերժական լինել, հավերժական է ներքին թշնամին, ով որ Դավթի հարազատ աղջկա նման թունավոր նետով խփում է ուղիղ սրտիդ, և եթե այդ ներքին թշնամուն ժամանակին չես վնասազերծում, չես մեկուսացնում, նա դառնում է հավերժական թշնամի քեզ համար, դառնում է քո բոլոր բոլոր դժբախտությունների, պատուհասների հավերժական կրողը:

Հիմա այս տղաները սա լավ հասկանալով… Այդ տղաներին՝ գրեթե բոլորին լավ ճանաչում եմ, նրանցից որևէ մեկը բացասական նկարագիր չունի, որևէ անգամ նրանցից որևէ մեկը անձնական շահ չի հետապնդել, հիմա էլ չի հետապնդում. այդ որ աջ ու ձախ բարբաջում են, թե տեռորիստ են, տեռորիստը միշտ անձնական շահ է հետապնդում, այս մարդիկ քաղաքական խնդիրներ են առաջ քաշում: Այս մարդկանց որ տոննաներով Հայաստանի թալանված փողերը՝ «մկի, ձկի» փողերը հավաքես, տաս ու նույնիսկ ուղղաթիռներ տաս, ասես՝ փողերն առե՛ք, գնացե՛ք այս երկրից, չեն գնա, որովհետև նրանց այդ գող-ավազակ օլիգարխների նման հարստությունը չի հետաքրքրում:

-«Սասնա ծռեր» խումբն ասում է, որ վերջնական խոսքը՝ թե՛ բանակցությունների, թե՛ ընդհանուր որոշումների առումով պետք է ասի Ժիրայր Սեֆիլյանը: Դուք Ժիրայր Սեֆիլյանին լավ եք ճանաչում, նաև նույն բանտախցում եք եղել, ինչո՞ւ այս պահին նրանց կողքին չեք, ինչո՞ւ չեք գնում Խորենացի փողոց: Ինչո՞ւ նույն ճանապարհով չշարունակեցիք:

-Մեր ճանապարհները երբեք չեն խաչվել, և մենք մեկս մեկիս դեմ դուրս չենք եկել երբեք: Մենք բանտում քննարկեցինք և որոշում կայացրինք միանալ Համաժողովրդական շարժմանը, որի առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, և այն ժամանակ մենք նաև որոշում կայացրինք, որ եթե միանում ենք շարժմանը, ուրեմն միանում ենք անմնացորդ, իմ սկզբունքն է՝ եթե որևէ գործի մեջ մտնում ես, կա՛մ մտի նվիրումով, կա՛մ մի մտի: Մենք միասին մտանք նվիրումով: Հետո Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորումը պառակտվեց, ես դուրս չեկա: Կապ չունի՝ մենք մի կազմակերպության մեջ ենք, թե ոչ: Ես Սեֆիլյանին համարում եմ իմ ընկերը, և այս բոլոր տղաները նույնպես իմ լավագույն ընկերներից են, գրեթե բոլորին ճանաչում եմ, բոլորն ազնվագույն տղաներ են: Նրանք տեսել են, որ էլ ելք ու ճար չկա, որ ժողովրդին մտցնում են փակուղի: Հայրենիքն առաջին հերթին մարդն է, հետո նոր հողը, հիմա խոսում են հողը հանձնել-չհանձնելու մասին, բայց խոսեք, թե ինչքան մարդ է փախել երկրից այս ապիկար իշխանության կառավարման տարիներին: Ես նախրոդ օրերին այնտեղ եմ եղել, ճիշտ է՝ ելույթներ չեմ ունենում, պարտադիր չէ, որ նկարվեմ կամ հարցազրույցներ տամ, երևամ: Ապրիլյան պատերազմը երբ եղավ, շատ-շատերը գնացին, գիտեին, որ այնտեղ ոչ մի օգուտ չեն տալու, բայց գնում էին՝ ցույց տալու համար, որ գնում են: Ես այդպիսի բաներ չեմ սիրում: Մենք պետք է ոչ թե խոսքով ցույց տանք, այլ գործով: Դեռ մենք շատ գործ ունենք անելու: Շատերն ինձ մեղադրում են, հարցնում են՝ ՀԱԿ-ն ինչո՞ւ չի երևում, ես երեկ էլ այնտեղ էի, և ՀԱԿ-ի գուցե առաջին դեմքերից չկան, բայց ակտիվիստներից շատերն այնտեղ են: Չի բացառվում, որ մենք մոտ օրերս կուսակցության մակարդակով լուրջ որոշում կայացնենք:

Սրանք ընտրել են տղաներին հյուծելով թուլացնելու մարտավարությունը, բայց դա չի ստացվի, նրանք հյուծվող, ընկրկող, հանձնվող տեսակից չեն, կդիմադրեն մինչև վերջ: Բացի դրանից՝ իրենք այնպիսի տարածք են վերցրել իրենց հսկողության տակ, որտեղ անսահմանափակ զենք ու զինամթերք կա, և եթե հանկարծ անխելք, հիմար որոշում կայացնեն իշխանությունները և գրոհ ձեռնարկեն, հարյուրավոր զոհեր կլինեն, որովհետև այնտեղ այնպիսի տղաներ են, որ տիրապետում են ռազմական արվեստի բոլոր նրբություններին, ոչ թե մեր ոստիկանների նման են: Արյունահեղությունը կանխելու համար պետք է մեծ թվով ժողովուրդ հավաքվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում