Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Խորենացի փողոցում հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախ ասաց, որ  կարդացել է  մարդկանց կողմից իրեն ուղղված բոլոր նամակները. «Դրանք այնքան շատ էին, որ չէի կարող մեկ առ մեկ պատասխանել ու դրանց պատասխանն այսօր բոլորիդ հետ միասին Խորենացի փողոցում գտնվելն է: Այսօրվա ու բոլոր ժամանակների համար պետք է արձանագրել մի բան՝ ես ծառայում եմ ՀՀ-ին, ԼՂՀ-ին և ամենակարևորը՝ հայ ժողովրդին: Եվ ինչ էլ որոշի ժողովուրդը, պարտավորվում եմ այդ որոշումը ի կատար ածել՝ մի պայմանով, որ որոշումը պետք է լինի հստակ ու աներկբա, տեսանելի ու կասկածի տեղիք չտվող»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ելույթում միջակետ է դնում ու անդրադառնում այսօր տեղի ունեցած մեկ-երկու իրադարձության. «Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և շատ տարօրինակ հայտարարությամբ: Անդրադառնալով ՊՊԾ գնդում տեղի ունեցածին՝ նա ասել է՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ առիթ են տվել այդ գործողություններին, հետո կվերլուծենք: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, սակայն առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Նման բան ասել, նշանակում է հետևյալը՝ եկեք թողենք հիվանդը մեռնի, դիահերձումից հետո կվերլուծենք մահվան պատճառը: Ես համարում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Մի՞թե առաջին նախագահը չէր հասկանում՝ ինչ է ասում, խիստ կասկածում եմ, որ չէր հասկանում»:

Ն. Փաշինյանի կարծիքով, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը  ասում է, թե հիմա պետք չէ վերլուծել այս իրավիճակը, ըստ էության, նա ասում է, որ պետք չէ անել այնպիսի մտահանգումներ, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս շուտ պետք է հեռանա իշխանությունից. «Ինչո՞ւ է նա սա ասում, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը, ինձ համար շատ ցավալի է, այո՛, դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ հարցում մի ծրագիր իրականացնելու համար, որը հայտնի է որպես լավրովի պլան, դա խայտառակ և ստորացուցիչ լուծում է Հայաստանի Հանրապետության համար…

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ բացի աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա նաև կարևոր՝ անձնական մոտիվ՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար, որպեսզի կարողանա արձանագրել, որ 97-98թթ ճիշտ էր ասում: Սա ամոթալի մոտեցում է: Չի կարող խոսք լինել այդ մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր հոխորտում է ՀՀ-ի և հայ ժողովրդի հասցեին: Այսպիսի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին, նշանակում է խոսել ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Բայց ենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան: Հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի խուսափելու համար դրանից: Սա Հայաստանի քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցն է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» խմբի գործողունեւոթյանը: Նա հավաստիացրեց, որ առաջին իսկ վայրկյաններից իր բոլոր գործողությունները միտված են եղել ապացուցելու, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները ահաբեկիչներ չեն: «Նրանք հայրենասեր, հայրենանվեր մարդիկ են…»

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում