Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Երկու զուգահեռ. Սերժ Սարգսյանը գծեց սահմանը

Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրադրությունը հուլիսի 22-ից կարծեք թե մտավ նոր փուլ, որտեղ իրադարձությունները սկսեցին զարգանալ երկու ակնհայտ զուգահեռով: Հուլիսի 22-ը, ըստ էության, կարող է համարվել լռության խախտման օր:

Այդ օրը խոսեց ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև մի շարք քաղաքական ուժեր և առաջնորդներ, որոնք մինչ այդ լուռ էին: Խոսեցին Տեր-Պետրոսյանը, խոսեց ՀՅԴ-ն:

Սերժ Սարգսյանը, ըստ էության, տվեց իրադրության զարգացման նոր փուլի ուղենիշները՝ հայտարարելով, որ համբերատար է խաղաղ հանգուցալուծման հարցում, միաժամանակ չի պատրաստվում սպասել անվերջ: Ըստ էության՝ այդ ոգին շարունակեցին և´ Տեր-Պետրոսյանը, և´ ՀՅԴ-ն:

Այսպիսով, մի կողմից նոր փուլ մտավ իրադարձությունների զարգացման՝ ըստ էության ողբերգական գիծը, որ կար առաջին իսկ պահից և Սերժ Սարգսյանի հայտարարությամբ փաստորեն ստացավ վերջնագրային հավելում, մյուս կողմից բավական ակնառու և, ըստ էության, շոշափելորեն բաց տարբերակով սկսեց ծավալվել քաղաքական խաղը, որը, իհարկե, ավելի վաղ էլ կար, սակայն ամբողջական չէր մասնակիցների կամ շահառուների շրջանակում: Ըստ էության՝ Սերժ Սարգսյանի, նաև նրա ելույթին զուգահեռ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՅԴ-ի հայտարարությունները նշմարեցին ոչ ֆորմալ եռյակի ձևավորումը, որը կարծես թե հետապնդելու է ստեղծված իրավիճակում իշխանության որևէ լուծման, այսպես ասած, քաղաքական փաթեթավորումը: Դա ակնհայտ է:

Սակայն, այստեղ բնականաբար խնդիրը միայն դա չէ, որովհետև այդ գործողությունը անկասկած ենթադրելու է նաև որոշակի համաձայնություններ հետագայի, մասնավորապես՝ այդ թվում նաև խորհրդարանական ընտրությունների հարցում, եթե իհարկե հաջողվի ներկայիս իրավիճակը հաղթահարել առանց ցնցումների և ողբերգության: Միևնույն ժամանակ, եռյակի ձևավորումը և, ըստ էության, բավականին բաց հայտը ենթադրելու է հակադիր դիրքավորումներ: Այս իմաստով բավականին ակնառու և խոսուն էր Նիկոլ Փաշինյանի անուղղակի արձագանքը, որը հուլիսի 21-ին որոշակի հայտնի զարգացումների արդյունքում հայտարարեց, որ քանի դեռ առաջնային նպատակների շարքում չեն դիտարկվում ոստիկանության և ցուցարարների բախումները կանխելուն ուղղված քայլերը՝ ինքն անելիք չունի Խորենացու փողոցում: Ընդ որում, երբ Փաշինյանը հեռացավ՝ այդ թվում նաև ՊՊԾ գունդը գրավողների դժգոհությանն արժանանալուց հետո, Խորենացու փողոցում հայտնվեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

Հուլիսի 22-ին խոսեց Սերժ Սարգսյանը, նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ-ն: Ինչքանով էր դա պայմանավորված մինչ այդ Խորենացու փողոցում տեղի ունեցածով՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալով, որը մինչ այդ հինգ օր շարունակ, ըստ էության, փորձում էր թույլ չտալ իրավիճակի անկառավարելիություն ու բախումներ, և ինչքանով էր եռյակի՝ գրեթե «ձայնակցված» ելույթը պայմանավորված Վարդան Օսկանյանի գալով, իհարկե շատ դժվար է ասել, բայց հենց այդ իրադարձություններից հետո էլ Սերժ Սարգսյանը հանդես եկավ իրավիճակի գնահատականով և իր մոտեցումների կոնկրետացումով:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ մի կողմում իշխանություն-զինված խումբ դիմակայությունն է իր գերլարված էությամբ և ողբերգության սպառնալիքներով ու ռիսկերով, իսկ մյուս զուգահեռում ընթանում են բավականին ակտիվ քաղաքական «մարտեր»:

Հուլիսի 17-ից հետո Հայաստանի ներքին կյանքում, ըստ էության, ձևավորվում է լիովին նոր մթնոլորտ, լիովին նոր հոգեբանություն: Ողբերգականությամբ և լարվածությամբ հանդերձ, ստեղծված փակուղային իրավիճակը, ըստ էության, նաև մարտահրավեր է Հայաստանում, այսպես կոչված, քաղաքական դերակատարներին, քանի որ առկա զարգացումները ոչ միայն իշխանության, մեղմ ասած, վատ և անարդյունավետ կառավարման հետևանքն էին, այլև անարդյունավետ քաղաքական կյանքի, քաղաքական ուժերի, կուսակցությունների, գործիչների անարդյունավետ գործունեության, գործողությունների հետևանք:

Եվ այսօր, ըստ էության, հայաստանյան քաղաքական դաշտում բացահայտվել է հենց այդ երկկողմանի փակուղին: Պատահական չէ, որ առաջին օրերին ընդհանուր առմամբ նկատելի էր հենց քաղաքական գրեթե բոլոր ուժերի շվարածությունն ու մոլորվածությունը, որը մեծ հաշվով առ այսօր հաղթահարված չէ, քանի որ առ այսօր նրանք, ըստ էության, չեն կարողացել որևէ էական բան առաջարկել թե´ դիմակայության կողմերին, թե´ հասարակությանը: Բացառված չէ նույնիսկ, որ նրանց մեծամասնությունը սպասում էր հենց իշխանության արձագանքին, սպասում էր, թե երբ է ուշքի գալու իշխանությունը և գծելու այն սահմանները, որի շրջանակում հնարավոր է վարել խաղը:

Սերժ Սարգսյանը, ըստ էության, գծեց այդ սահմանները և ցույց տվեց իր «թիմը»՝ միաժամանակ ընդգծելով, որ մյուս՝ արդեն թեժ զինված դիմակայության զուգահեռում մտադիր է խաղալ միայնակ: Առաջիկա օրերին, ըստ երևույթին, կուրվագծվի առավել շոշափելիորեն, թե ովքեր են ճանաչում Սարգսյանի գծած սահմաններն ու ազդարարած կանոնները: Դա էական նշանակություն կունենա ՊՊԾ գնդի պաշարման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում