Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ալեք Ենիգոմշյան. Բանակցությունները և Սերժ Սարգսյանի հայտարարությունը փոխկապակցված են

Արդեն 6-րդ օրն է՝ շարունակվում են իրադարձությունները ՊՊԾ տարածքում, Խորենացի փողոցում, սակայն կարծիքներ են հնչում, որ հավաքված մարդկանց անհրաժեշտ են առաջնորդներ:

Այս առնչությամբ «Հիմնադիր խորհրդարան»-ի և ԱՍԱԼԱ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Այս վարչախմբի ուժային կառույցների կողմից տարվում է ռեպրեսիվ քաղաքականություն՝ հոգեբանորեն և ինչու ոչ՝ նաև ֆիզիկապես կոտրելու պայքարելու ունակ և տրամադիր մեր հայրենակիցներին»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այս հավաքները եղել են ինքնաբուխ, սակայն դրանք ինչ-որ ձև և մարմին պետք է ստանան և դուրս գան ինքնաբուխ վիճակից. «Ես վստահ եմ, որ մենք հասել ենք դրան»:

Դիտարկմանը՝ որքանո՞վ են կապված բանակցությունները (Վիտալի Բալասանյանը երեկ և այսօր այցելել է զինյալներին, իսկ հետո նաև նախագահականում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ) և Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Ես բանակցություններին չէի ցանկանա անդրադառնալ, քանզի դրանք պահանջում են կոնֆիդենցիալություն, սակայն այդ բանակցություններն ու հայտարարությունն, իհարկե, կապված են, բայց ես այդ ուղղակի պառճառահետևանքների մասին չէի խոսի, այլ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունից կանեի անհրաժեշտ հետևություններ»:

Մեր զրուցակիցը բացարձակապես ոչ կառուցողական է համարում Սերժ Սարգսյանի այն մոտեցումը, թե «Սասնա ծռերի» անդամները պետք է վայր դնեն զենքերը և հանձնվեն «օրենքին». «Սա նշանակում է տղաներին ասել՝ եկեք հանձնվեք, և երկրում բացարձակապես ոչինչ չի փոխվելու: Այսինքն՝ երկրում տիրող իրավիճակի մասին բովանդակային առումով ոչ մի խոսք չի ասվում: Մինչդեռ այս ամենը հետևանքն է շատ խորը մի գործընթացի, այն իրավիճակի, որ տարիներ ի վեր բոլոր բնագավառումներում խնդիրների կուտակմամբ մեր երկիրը հասցրել է այս վիճակին Եթե չլիներ այդ իրավիճակը, չէր լինի «Սասնա ծռեր» խումբը»:

Նրա խոսքով՝ բիրտ ուժի կիրառումը պետք է ամբողջովին դատապարտվեր, սակայն անհեթեթ է խոսել Սահմանադրությունից, ժողովրդավարությունից, օրենքներից և այլ վեհ բաներից, երբ քաղաքական դաշտը ամբողջովին փոշիացված է, չեն գործում ինստիտուտները, այլ գործում են շահերն ու կլանները. «Նման պայմաններում մարդկանց չի թողնվում այլընտրանք, քան դիմել բռնի ուժի»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ իշխանությունները ստեղծված ճգնաժամը պետք է փորձեին օգտագործել Հայաստանի, հայ ժողովրդի համար դրական բարեփոխումների ուղղությամբ ռեալ որակական քայլեր կատարելու նպատակով. «Սակայն մենք դրա նշույլն իսկ չենք տեսնում նրա տեքստի ոչ բովանդակության մեջ, ոչ էլ ենթատեքստում»:

Ալեք Ենիգոմշյանի համոզմամբ՝ այս շարժումը չփոշիացնելու համար հանրությունը պետք է գիտակցի, որ այս խնդիրը քաղաքական է, ոչ թե խնդիր այնտեղ հավաքվածների և ոստիկանության միջև. դա ծուղակ է՝ լարված իշխանությունների կողմից. «Նույնիսկ երկրորդական է տղաներին սնունդ հասցնելու խնդիրը. այդ տղաներն այնտեղ չեն գնացել, որ իրենց սնունդ ուղարկեն: Նրանք գնացել են իմացյալ մահվան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում