Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

«Պա՛պ, Շուշանիկ Ալբերտովնայից էն կողմ՝ բժիշկ չկա։ Բայց…». ցուցմունք տվեց ծննդկան Մերի Մարգարյանի հայրը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործի դատական քննությունը:

Բժշկուհիները մեղադրվում են այն բանի համար, որ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին երեխայի մահը: Նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Նախագահող դատավորը այս գործը մի քանի անգամ վերադարձրել էր մեղադրողին, որպեսզի շտկվեին առկա նախաքննական թերությունները:

Եվ գործի դատական քննությունը հիմա արդեն սկսվել է:

Դատարանը հարցաքննեց տուժող կողմին՝ տուժողի իրավահաջորդներին՝ Մերի Մարգարյանի հայրիկին և ամուսնուն:

Մերիի հայրիկը, ինչպես նաև ամուսինը ցուցմունք տվեցին բավական զգացմունքային, բայց և՝ հիմնականում՝ առանց ավելորդ բռնկումների:

Վշտահար հայրը նշեց, որ իր դուստրը՝ մասնագիտությամբ դեղագետ Մերի Մարգարյանը անվերապահորեն հավատացել ու վստահել է իր բժշկին՝ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ «Ֆանտաստիկ էր վստահում իր բժշկին, ասում էր՝ պա՛պ, ես Շուշանիկ Ալբերտովնային վստահում եմ, դրանից էն կողմ՝ բժիշկ չկա»:

Մերին բժշկուհուն վստահել է հոր կարծիքը հաշվի չառնելով՝ հայրը վերջին մի քանի օրը, երբ Մերիի ջերմույթյունը չէր իջնում, անընդհատ առաջարկել է գնալ ուրիշ բժշկի մոտ, ուրիշ հիվանդանոց: Բայց Մերին իր բժշկուհուն է անընդհատ զանգահարել, ուրիշ բժշկի մոտ գնալ չի ցանկացել…

Մերին «Շենգավիթ» ԲԿ-ում որպես հղի՝ հաշվառվել էր 2015 թվականի փետրվարի 11-ից: Նրա բժիշկը «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն էր, ում մոտ՝ որպես շատ լավ բժշկի մոտ՝ Մերին գնացել էր ընտանիքի բարեկամի խորհրդով:

Մերիի ջերմությունը բարձրացել էր հղիության ամենավերջին շրջանում՝ հուլիսի 23-ից: Մերին ու նրա հարազատները անընդհատ հեռախոսային կապի մեջ են եղել բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հետ, տեղեկացրել են հղիի ջերմության բարձրացման մասին: Բժշկուհին հենց սկզբից եզրակացրել է, որ Մերի Մարգարյանը քաղաքում տարածված վիրուսային հիվանդության պատճառով է ջերմում, և խորհուրդ է տվել, որ նա «Պարացետամոլ» խմի:

Ըստ տուժողի իրավահաջորդ Մարգարյանի՝ բժշկուհի Բախշյանը անընդհատ պնդել է, որ Մերիի մոտ գինեկոլոգիական խնդիր չկա, նա գինեկոլոգիական որևէ սխալ բացառել է: Եվ հուլիսի 23-ից 26-ը Մերին բժշկուհու խորհրդով միայն «Պարացետամոլ» է խմել, մի անգամ էլ «Անալգին-դիմեդրոլ» են ներարկել: Այդ ընթացքում Մերին հարազատների ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ կատարել են արյան ու մեզի անալիզներ, լսել են երեխայի սրտի բաբախոցը ու ասել են, թե ամեն բան նորմալ է: Այդ օրերին Շուշանիկ Բախշյանը չի աշխատել, նա ծննդկանի ու նրա հարազատների հետ ունեցել է բազմաթիվ հեռախոսազրույցներ, տվել է խորհուրդներ, մասնավորապես, վստահ լինելով, որ ծննդկանը գինեկոլոգիական խնդիրներ չունի, հուլիսի 25-ին խորհուրդ է տվել, որ հետազոտեն ծննդկանի ատամների ու կոկորդի վիճակը, միգուցե ջերմության անընդհատ բարձրանալը դրանցում առկա հիվանդության պատճառով էր: Մերիի ատամներն ու կոկորդը առողջ են եղել: Ստուգող բժիշկը նշել է, որ ծննդկանի մոտ կարող է միայն գինեկոլոգիական խնդիր լինել, նա պիտի իրեն հսկող բժշկին ներկայանա:

Այդ օրը, ըստ տուժողի իրավահաջորդի, իրենք ցանկացել են հանդիպել հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին, բայց բուժքույրն ասել է, թե ըստ անալիզների՝ Մերիի մոտ ամեն բան նորմալ է, իսկ հերթապահ բժիշկը զբաղված է, չի կարող հանդիպել Մերիին ու նրա հարազատներին:

Ըստ տուժողի իրավահաջորդ Մարգարյանի՝ բժշկուհի Անի Բաբելյանը իրականում ցանկացել է իջնել ու հանդիպել, բայց նրան «հրամայվել էր չիջնել… Ինքը ջահել աղջիկ է, ջահել կադր, չեմ հավատում, որ չէր ուզենա մեզ հանդիպել… Բայց իրեն գործից կհանեին… Կլանային համակարգը նրան թույլ չի տվել…»:

Տուժողի իրավահաջորդը նշեց, թե «կլանային համակարգը» Շուշանիկ Բախշյանի «համակարգն էր», որի մեջ շատերն էին մտնում…

Հուլիսի 26-ին, ժամը 16-ն անց 30-ին Մերիին հոսպիտալացրել են «Շենգավիթ» ԲԿ-ում: Հերթապահ բժիշկը եղել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ Մերիի հայրիկի՝ դստերը ժամեր շարունակ ոչ մի բժշկական օգնություն ցույց չի տրվել, ընդհուպ՝ մինչև գիշերվա ժամը 3-ն անց 30, երբ Մերիի ջերմությունը իջել է մինչև 35 աստիճան: Նա վատացել է, սկսել է փսխել: Հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանին, ըստ տուժողի իրավահաջորդի, իր կինը քնած տեղից հանել ու ասել է, որ Մերին վատ է: Տեսնելով, որ Մերիի ջերմությունն իջել է, նա դողում է, բժիշկը խորհուրդ է տվել, որ թեյ տան Մերիին. «Տենց բան չկա աշխարհում, բժիշկն ասել ա՝ բաժակը դրեք ձեռքերի մեջ, թող տաքանա… Մերիի վիճակի մասին ԲԿ-ում գրառել են՝ բավարար, այն դեպքում, երբ օրգանիզմը հանձնվում էր…»:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Մերիի օրգանիզմը այլևս չէր պայքարում, հանձնվում էր, սակայն նույնիսկ այդ դեպքում բժշկական կենտրոնում չեն անհանգստացել, ոչինչ չեն ձեռնարկել. «Ոչ մի բժիշկ չի մոտեցել, չի ասել՝ աղջի՛կ ջան, ինչո՞վ օգնեմ, բիոքիմիական անալիզ անենք, հասկանանք: Մի բժիշկ չկար՝ ջոգեր ու ասեր՝ մենք չենք հասկանում, գնացեք ուրիշ հիվանդանոց…»: Սպասել են, որ հաջորդ առավոտյան աշխատանքի գնա Մերիի բժիշկը՝ Շուշանիկ Բախշյանը:

Տուժողի հայրն ընդգծեց. «Բժիշկ Շուշանիկ Բախշյանի հանցավոր ինքնավստահության շնորհիվ է եղել ամեն բան: Նա կուզենար փրկել իմ աղջկան, բայց հանցավոր ինքնավստահությունը որդի պես կերել ա նրան… Նա կոնսիլիում չի հրավիրել, այնքան որ համոզված էր, թե «Պարացետամոլ» խմելով՝ Մերին կլավանա…»:

Ըստ տուժողի հայրիկի՝ իր իմանալով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում միայն մի բժիշկ է եղել՝ Սիրունյան Աշոտը, ով երեք անգամ խորհուրդ է տվել Մերիին կեսարյան հատումի տանել, բայց Շուշանիկ Բախշյանն ու մյուսները նրան դեմ են գնացել:

Բժշկական կենտրոն հրավիրված նյարդոպաթոլոգը ենթադրել է, թե ծննդկանի մոտ կարող է արյան զեղում լինել: Մտածել են, թե արյան զեղման ու բարձր ջերմության առկայության պայմաններում չի կարելի կեսարյան անել: Անհրաժեշտ են համարել բազմապրոֆիլ բուժհաստատություն տեղափոխել Մերիին, «Շենգավիթ» ԲԿ-ում համապատասխան սարքավորումներ չկային…

Միայն հուլիսի 27-ին է կատարվել բիոքիմիական անալիզ, ու «Շենգավիթ» ԲԿ-ում որոշել են ծննդկանին «մի րոպե շուտ» տեղափոխել «Էրեբունի» ԲԿ, չնայած «Էրեբունի» ԲԿ-ից նախորդ օրերին էլ առաջարկել էին հիվանդին, անհրաժեշտության դեպքում, անմիջապես տեղափոխել իրենց մոտ, բայց պատասխանը եղել էր՝ գինեկոլոգիական խնդրի մասին խոսք չկա…

Տուժողի հայրը ցավով նշեց, որ այն ժամանակ, երբ որոշվել է ծանր վիճակում գտնվող հղի դստերը տեղափոխել «Էրեբունի» ԲԿ, «Շենգավիթ» ԲԿ-ում ոչնչով չեն օգնել: Իրենք են շտապօգնություն կանչել հեռախոսազանգով: «Անգամ պատգարակը բռնող չկար, հիվանդի կողքին ոչ ոք չկար, ոչ ոք՝ որ գոնե ձեռքը բռներ…»:

«Էրեբունի» ԲԿ-ում հղիի վիճակն արագընթաց հետազոտել ու արդյունքում արագ տեմպով էլ նրան տարել են կեսարյան հատումի: «Ինչ որ «Շենգավիթ» ԲԿ-ում գրել էին, «Էրեբունիում» ոչ մի բան չհաստատվեց…»:

Տուժողի հայրն ասաց, թե դստերը «հաջող» է արել վերելակի մոտ, վերջին անգամ է ողջ տեսել դստերը: Վերջինս ուրախ էր, որ իրեն տանում են կեսարյան հատումի, նա հավատում էր, որ փրկելու են…

Կեսարյան հատումով Մերի Մարգարյանը դուստր է ունեցել, բայց նրա օրգանիզմը այլևս չի կարողացել դիմակայել: Մերին մահացել է հուլիսի 29-ի առավոտյան, իսկ հուլիսի 30-ին մահացել է նորածին աղջնակը…

Ըստ Մերիի ամուսնու՝ տուժողի իրավահաջորդ Ա. Հարությունյանի՝ «Էրեբունի» ԲԿ-ում պարզելով Մերիի վիճակը՝ ուղարկել են անհապաղ կեսարյան հատումի, ասել են՝ արդեն վայրկյանների հարց է… Մինչդեռ հուլիսի 23-ից մինչև 27-ը Մերին անընդհատ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկների տեսադաշտում էր, ստուգում ու ասում էին՝ ամեն բան նորմալ է, գինեկոլոգիական խնդիր չկա…

Բժշկուհի Շուշանիկ Բախշյանը մի քանի օր շարունակ Մերիի հարազատների անհանգիստ զանգերին պատասխանելով՝ խորհուրդ էր տալիս, որ իրար չխառնվեն, ասում էր՝ ձեր խառնվածությունը Մերիի վրա ա անդրադառնում, և անընդհատ խորհուրդ էր տալիս «Պարացետամոլ» խմել: Մերին «Պարացետամոլը» խմում էր, ջերմությունը մի փոքր իջնում, հետո նորից սրընթաց բարձրանում էր: Մերին, ըստ տուժողի իրավահաջորդների, կուրորեն հավատում ու վստահում էր իր բժշկուհի Շուշանիկ Բախշյանին…

«Հուլիսի 23-ից 29-ը կինոյի նման անցավ, աղջկաս կորցրի, հետո՝ թոռնուհուս»,- վշտահար հայրը դժվարությամբ էր իրեն զսպում…

Գործով վկաների հարցաքննությունը տեղի կունենա առաջիկա նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում